Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Քաշի վերահսկման ոսկե կանոնները

Քաշի վերահսկման ոսկե կանոնները

Գաղտնիք չէ, որ շատ կանայք լրջորեն մտահոգված են իրենց արտաքինով, եւ, հատկապես, կազմվածքով։ Շատերը դիմում են մաշեցնող դիետաների՝ սլացիկ դառնալու համար։ Նրանց, ում դա արդեն հաջողվել է, պետք է չսահմանափակվեն ձեռքբերածով։ Մի քանի հիմնական կանոն կօգնեն ձեզ ամրապնդել արդյունքն ու վերահսկել ձեր քաշը՝ ատելի ավելորդ կիլոգրամների վերադարձը թույլ չտալու համար։

 

1. Ճաշին անպայման կերեք ապուր կամ աղցան։ Դրանք կօգնեն կարգավորել մարսողությունը,

 

2. Երեկոյան վեցից հետո խուսափեք օսլա պարունակով մթերքներից։ Բացառություն են լոբազգիները, շագանակագույն բրինձը, քաղցր կարտոֆիլը,

 

3. Ընթրիքին օգտագործեք բանջարեղեն։ Երեկոյան սնունդը պետք է առատ ու ծանր չլինի,

 

4. Ձեր մոտ պահեք նախուտեստներ (միրգ, բանջարեղեն, ընկույզներ, հատապտուղ եւ այլն) եւ կերեք յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ,

 

5. Մոռացեք սպիտակ հացի, սպիտակ բրնձի ու մակարոնեղենի մասին։ Դրանցում ծանր ածխաջրեր կան, որոնք ամենեւին էլ չեն նպաստում նիհարելուն,

 

6. Օրական 30 րոպեից ոչ քիչ նվիրեք ֆիզիկական վարժություններին։ Առավոտյան մարմնամարզություն արեք,

 

7. Օրվա ընթացքում հնարավորինս շատ ջուր խմեք։ Ջուրն անհրաժեշտ է մարսողության կարգավորման եւ ճարպը շուտափույթ այրելու համար։

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ